Արևելյան Գուտայում ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում բեմականացնել․ Սիրիայի ԱԳՆ

Զինյալները պատրաստվում են մարտի 11-ին Արևելյան Գուտայում քիմիական հարձակում  բեմականացնել և դրանում մեղադրել Սիրայի կառավարական ուժերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ Արևելյան Գուտայի ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում բեմականացնել Միսրաբա և Բիտսավա բնակավայրերի արանքում գտնվող Հան էլ Շարիում։ «Թահրիր ալ-Շամ» խմբավորման ահաբեկիչները պատրաստվում են այդ նպատակի համար զոհաբերել մի քանի կնոջ և տարածել այդ տեղեկությունները։ Ակնկալվում է որ, այդ բեմադրությունը տեղի կունենա մարտի 11-ին», - ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Սիրիան Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը երբեք չի արգելել հետաքննություն անցկացնել երկրի տարածքում։

«Սիրիայի դռները միշտ էլ բաց են միջազգային կազմակերպությունների առջև, որոնք պատրաստվում են հետաքննություններ անցկացնել։ Փաստացի, մեզ հետաքննություններ անցկացնելու հարցով տասնյակ դիմումներ են եկել տարբեր կոմիտեների կողմից։ Մենք չենք մերժել դրանցից ոչ մեկը, չենք արգելել նրանց մուտքը Սիրիայի ցանկացած հատված», - հավելել է սիրիացի պաշտոնյան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.