Արևելյան Գուտայում մարտեր են սկսվել զինված խմբավորումների միջև

Արևելյան Գուտայում բախումներ են սկսվել ծայրահեղական տարբեր խմբավորումների միջև։ Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Զոլոտուխինը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն տեղի է ունեցել «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորումը «Ջեբաթ ալ-Նուսրա»-ից առանձնացնելու պահանջից հետո։ Այս առաջարկն արվել է կրակի գոտուց դուրս գալը ավելի հեշտ կազմակերպելու համար։

«Փողոցներում բացահայտ մարտեր են ընթանում զինված խմբավորումների միջև։ Խաղաղ բնակչությունը փորձում է թաքնվել պատահական գնդակներին զոհ չդառնալու համար», - ասել է Զոլոտուխինը։

Արևելյան Գուտան Սիրիայի տարածքի վերջին հենակետն է, որտեղ տեղակայվել են «Ջեյշ ալ Իսլամ», «Ջեբհաթ ալ Նուսրա» և «Ահրար ալ Շամ» զինված խմբավորումների անդամները։ Այս շրջանից ահաբեկիչները հաճախ ռմբակոծում են նաև Դամասկոսը։ Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակն այստեղ կտրուկ սրվել է։

ՄԱԿ-ի Անվտագության Խորհրդի ընդունած բանաձևից հետո այստեղ սահմանվել են հումանիտար դադարներ։ Ահաբեկիչներին և խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար բացվել է երկու հումանիտար միջանցք։ Նախօրեին հաջողվել է դուրս բերել 52 խաղաղ բնակչի, որոնց թվում՝ 26 երեխա։ Այժմ ահաբեկիչները կրկին փորձում են արգելափակել հումանիտար միջանցքները՝ խոչընդոտելով խաղաղ բնակչության դուրսբերումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.