Բաքուն անհանգստացած է Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցով

Այսօր՝ մարտի 12-ին, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ում Սեկուտային դժգոհություն են հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի կապակցությամբ։

«Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի հետ։ Դեսպանին հանձնվել է դժգոհության նոտա, որը պետք է փոխանցվի նաև ԱՄՆ պետքարտուղարություն», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնամ Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ ի պատասխան «ԱՄՆ-ի նման քայլերի, Բաքուն ապավինելու է փոխադարձության սկզբունքին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.