Ռեքս Թիլերսոնն ազատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնին ազատելու և նրա փոխարեն Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոյին նշանակելու մասին։

Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

Նա նախ հույս է հայտնել, որ Մայք Պոմպեոն գերազանց կաշխատի իր նոր պաշտոնում, ապա շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին իր կատարած ծառայության համար։

Կենտրոնական հետախուզաան վարչությունը հետայսու կղեկավարի Պոմպեոյի արդեն նախկին տեղակալ Ջինա Հասփելը։ Նա կլինի առաջին կինը, որը կգլխավորի ԿՀՎ-ն։

Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է նախորդ տարվա փետրվարին։

Ամերիկյան ԶԼՄ-ները մեկ անգամ չէ, որ հաղորդել են պետքարտուղարի աշխատանքից Թրամփի դժգոհ լինելու և նրան աշխատանքից ազատելու պատրաստակամության մասին։

The Washington Post-ի հաղորդմամբ՝ Թրամփի և Թիլերսոնի միջև կային բազմաթիվ տարաձայնություններ՝ կապված Աֆղանստանում ամերիկացի զինառայողների թվի, Կատարի և Կուբայի շրջափակման և մի շարք այլ հարցերի հետ։

Բացի Պոմպեոյից նոր պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում էր նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.