Թիլերսոնի պաշտոնանկությունը չի անդրադառնա ԱՄՆ-ի և դաշնակիցների հարաբերությունների վրա․ Պենտագոնի ղեկավար

Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությունը չի անդրադառնա ԱՄՆ-ի և դաշնակիցների հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։

«Այս թեման քննարկվել է միայն ձեզ՝ լրագրողներիդ հետ։ Ես հասկանում եմ, թե դուք ինչու եք հարցնում։ Աշխարհի շատ տեղերում ես ուղղակի նշում եմ, որ սա վաշինգտոնյան պատմություն է», - ասել է Մեթիսը։

Նա վերջին օրերին պաշտոնական այցով եղել է Բահրեյնում և Աֆղանստանում։ «Այս երկու երկրների՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներուժը դուրս է որևէ անհատի կարևորության շրջանակից», - նշել է Պենտագոնի ղեկավարը՝ հիշեցնելով, որ ինքը և Թիլերսոնը բոլոր տարաձայնությունները հարթել են մինչև Սպիտակ տուն գնալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և այդ պաշտոնին նշանակել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.