Ամերիկյան ԶԼՄ-ներում շրջանառվում են Վաշինգտոնի և Փհենյանի միջև գաղտնի կապի մասին լուրեր

Ամերիկյան հետախուզական ծառայությունները գաղտնի կապ են ստեղծել Հյուսիսային Կորեայի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է տեղեկատվության փոխանակում կատարել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ամերիկյան CBS News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ուղղությամբ հիմնական ջանքերը գործադրում է Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ կողմ հանդես գալով տեղեկատվության փոխանակման ուղիղ ալիք ստեղծելուն։

Հեռուստաալիքը նշում է, որ ԿՀՎ ղեկավար Մայք Պոպեոն, որը վերջերս նշանակվել է պետքարտուղարի պաշտոնին, աջակցում է «լուռ դիվանագիտության» այս ձևին, որն իրականացվում է գաղտնի ալիքների միջոցով։ Վերջինս հիմնվել է պետքարտուղարության կողմից՝ ՄԱԿ-ի միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնը հայտարարել էր, որ Թրամփը համաձայնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել մինչև առաջիկա մայիս։

Հարավային Կորեայի վարչակազմը հայտնել է նաև, որ հարավկորեական կառավարության պատվիրակության և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայացած բանակցություններից հետո հյուսիսկորեական կողմը հաստատել էր իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և հասկացրել, որ իրենք պատճառ չունեն միջուկային զենքին տիրապետելու, եթե ԿԺԴՀ-ի նկատմամբ չլինեն ռազմական սպառնալիքներ և երաշխիքներ տրվեն հյուսիսկորեական ռեժիմի պահպանման համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.