Բելգիայի վարչապետը հայտարարել է մեկ ռուս դիվանագետի արտաքսելու մասին

Բելգիան որոշել է երկրից արտաքսել մեկ ռուս դիվանագետի կապված ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման դեպքի հետ, որում Մեծ Բրիտանիան մեղադրում է Մոսկվային։ Այս մասին կառավարության՝ Սոլսբերիում տեղի ունեցած դեպքին նվիրված նիստի ավարտին հայտարարել է թագավորության վարչապետ Շառլ Միշելը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ընդամենը որոշել ենք ռուս մեկ դիվանագետի զրկել հավատարմագրումից՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խորացնելու ցանկությանը», - ասել է Միշելը։

Ինչպես նշվում է վարչապետի հայտարարության մեջ, որոշման մասին Բելգիայում ՌԴ դեսպանին կծանուցվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։

«Այն մարդը, որի նկատմամբ կայացվել է տվյալ որոշումը, պետք է լքի Բելգիայի տարածքը 14 օրվա ընթացքում», - ասվում է փաստաթղթում։

Վարչապետնն ընդգծել է Բելգիայի՝ երկխոսության կոչը Մոսկվային՝ նշելով, որ Բրյուսելը, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը, ամբողջապես աջակցում է դաշինքի որոշումը կազմակերպությունում ՌԴ առաքելության անդամների թվի կրճատման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը կրճատելու է կազմակերպությունում ռուսական առաքելության անձնակազմի թիվը՝ 30-ից այն հասցնելով 20-ի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.