Լեհաստանը ցանկանում է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին

Վարշավայում կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Լեհաստանը պետք է ձեռք բերի հակաօդային պաշտպանության ամերկյան Patriot համակարգ։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Ria Novosti-ին։

Լեհական կողմից համաձայնագիրը ստորագրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը։ Ակնկալվում է, որ Patriot համակարգի առաջին օրինակը Լեհաստան կուղարկվի 2022 թվականին։ Այն իր մեջ ներառելու Է ռադիոլոկացիոն 4 կայան և 208 հրթիռ։

Լեհաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ։

Patriot համակարգի ձեռքբերման վերաբերյալ նախնական պայմանավորվածութունը կնքվել էր 2017 թ․ հուլիսին, երբ Լեհաստան էր ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.