Ադրբեջանում դժգոհ են ռուսական զենքի որակից

Ադրբեջանում դժգոհ են ռուսական զենքի որակից։ Այս մասին ասվում է «Беларуская Праўда» թերթում տեղ գտած հոդվածում։

Բելառուսական պարբերականը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ 2017 թ․ վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հաձնաժողովների փակ հանդիպման ժամանակ Բաքուն բարձրացրել և առանձնահատուկ ուշադրութուն է հրավիրել Ռուսաստանի՝ Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Նշվում է, որ հանդիպմանը դժգոհություն է արտահայտվել ռուսական մի շարք զինատեսակների, այդ թվում՝  Т-90С-ի, БМП-3-ի, БТР-82, РСЗО «Смерч»-ի և այլ զենքերի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի դրույթների կատարման հարցով։

Հիմնական պահանջները վերաբերում էին «մատակարարված զինատեսակների՝ շարքից դուրս եկած վիճակում գտնվելուն, տեխնիկական փաստաթղթերի և ընթացիկ նորոգման համար անհրաժեշտ բաղադրիչների բացակայությանը»։

Բացի այդ՝ ադրբեջանական կողմը նշել է, որ  РСЗО «Смерч»-ի հրթիռները չեն պայթում արձակման ժամանակ, БТР-82А ինքնաձիգի փամփուշտները չեն հասնում թիրախին, իսկ  Ми-35 ուղղաթիռներում մշտապես նկատվում են ջերմային խողովակների անսարքություններ, ինչը թույլ չի տալիս միացնել շարժիչը։ Համապատասխան կերպով չեն աշխատում նաև ուղղաթիռների գնդակոծության և հրթիռակոծության համակարգերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.