Սիրիական բանակը Դումա քաղաքում գործողություն է սկսել ահաբեկիչների դեմ

Սիրիական բանակը Արևելյան Գուտայի Դումա քաղաքում գործողություն է սկսել «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման դեմ՝ ի պատասխան վերջինիս կողմից մայրաքաղաք Դամասկոսի և հարակից շրջանների հրթիռակոծության։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչները, խախտելով սիրիական բանակի հետ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, կրակ էին բացել մայրաքաղաք Դամասկոսի մերձակա թաղամասերում բացված հումանիտար միջանցքների ուղղությամբ։ Տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 22-ը։

«Ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմական ավիացիան պատասխան հարվածներ է հասցրել ահաբեկիչների կրակի աղբյուրներին, որտեղից «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման անդամները կրակ էին բացել բնակելի թաղամասերի վրա՝ խախտելով ձեռք բերված համաձայնությունը», - գրում է ՍԱՆԱ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցել Դումայի շրջանում «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման հենակետերին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.