Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են սիրիական ավիաբազան

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիական Հոմս նահանգի Տիֆոր ավիաբազային։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Նշվում է, որ հարձակումը կատարվել է ապրիլի լույս 9-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 04:25-ից 04:53-ի սահմաններում։

«Իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-15 ինքնաթիռներ, չխախտելով Սիրիայի օդային սահմանները, Լիբանանի տարածքից 8 կառավարվող հրթիռներով հարվածներ են սկսել ավիաբազայի ուղղությամբ», - նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Ռուս զինվորականների հաղորդմամբ՝ հրթիռներից երեքը հասել են մինչև ավիաբազայի արևմտյան հատված։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել մնացած 5 հրթիռները։

Իսրայելական կողմը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Այս տարվա փետրվարին իսրայելական ռազմաօդային ուժերը կրկին ռմբակոծել էին T-4 ավիաբազան, որտեղ, նրանց պնդմամբ, գտնվում է իրանական անօդաչու սարքերի կառավարման կենտրոնը։ Այդ ժամանակ ցամաքից կատարված հարվածով վնասազերծվել էր F-16 կործանիչը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.