ՌԴ Գլխավոր դատախազությունը հրապարակել է Թերեզա Մեյի հետ նամակագրությունը

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրապարակել է վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ վերջինիս ներքին գործերի նախարար եղած ժամանակվա նամակագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։

«Այսօր մենք ձեզ կներկայացնենք համապատասխան քրեական գործերի փաստաթղթերի կրկնօրինակները, որոնց թվում են նաև Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հետ նամակագրությունը, երբ նշված գերատեսչությունը ղեկավարում էր Թերեզա Մեյը», - ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ շրջանում Լոնդոնը մերժել է հանցագործների հանձման դիմումների մեծ մասը։

«Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայի իրավասու մարմիններին է ուղարկվել քրեական պատասխանատվություն սահմանող դատավճիռների իրականացման համար անձանց հանձնելու 83 դիմում։ Հարցումներից 72-ի դեպքում նշված մարդիկ մեղադրվում են Ռուսաստանի Դաշնությունից ընդհանուր հաշվով 500 միլիարդ ռուբի հափշտակելու մեջ», - նշել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը՝ հավելելով, որ հարցումներից 60-ը մերժվել է, ընդ որում՝ 55-ի դեպքում հանցագործներին տրվել է փախստականի կարգավիճակ կամ ապաստան է տրամադրվել՝ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով պայմանավորելու պատրվակով։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180409/1518196311.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.