Brexit-ից հետո բրիտանական մոտ 320 հազար ինտերներ կայքեր ստիպված կլինեն փոխել դոմենները

Բրիտանական մոտ 320 հազար ինտերներ կայք ստիպված կլինի փոխել .eu դոմենը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել են Եվրամիության աղբյուրները։

Նշվում է, որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում գրանցված ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև այս երկրի բնակիչներն այլևս չեն կարողանալու գրանցվել կամ երկարաձգել արդեն գործող .eu դոմենը։

«Բրիտանական մոտ 320 հազար կայք ստիպված կլինի փոխել դոմենը», - նշել է լրատվականի զրուցակիցը։

Մեծ Բրիտանիան Եվրոպական Միության կազմը կլքի 2019 թ․ մարտի 29-ին։ Անմիջապես դրանից հետո՝ նույն թվականի մարտի 30-ից, կսկսվի անցումային գործընթացը և կտևի մինչև 2020 թ․ դեկտեմբերի 31-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.