Իրանում խոստացել են, որ Իսրայելը պատասխան կտա սիրիական ավիաբազան հրթիռակոծելու համար

Իսրայելը ստիպված կլինի պատասխան տալ սիրիական ավիաբազայի հրթիռակոծության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։

Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Al Mayadeen հեռուստաալիքին։

Ապրիլի լույս 9-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել էին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Տիֆոր ավիաբազան։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են երկու F-15 ինքնաթիռներով։ Նշվում է, որ հրթիռներից միայն երեքն են հասել իրենց նպատակին։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել մնացած 5 հրթիռները։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է իրանցի մի քանի զինվորական։ Այնտեղ գտնվող ռուս ռազմական մասնագետները չեն տուժել։

Թեհրանը տեղի ունեցածը համարել է Սիրիայի ինքնիշխանության խախտում, ինչը հակասում է միջազգային իրավունքին։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին իսրայելական ռազմաօդային ուժերը կրկին ռմբակոծել էին T-4 ավիաբազան, որտեղ, նրանց պնդմամբ, գտնվում է իրանական անօդաչու սարքերի կառավարման կենտրոնը։ Այդ ժամանակ ցամաքից կատարված հարվածով վնասազերծվել էր F-16 կործանիչը։ Ի պատասպան ինքնաթիռի կործանմանը իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել էին Դամասկոսի մոտակայքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ՝ գնդակոծելով ՀՕՊ համակարգերի մարտկոցներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.