Կրեմլը մեկնաբանել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին Թրամփի հայտարարությունը

Մոսկվան չի ողջունում թվիթերյան դիվանագիտությունը և կոչ է անում ԱՄՆ-ի իշխանություններին ավելի չսրել իրավիճակը Սիրիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք կողմնակից ենք լուրջ մոտեցումների։ Առաջվա պես կարծում ենք, որ չարժե անել այնպիսի քայեր, որոնք վնաս կհասցնեն առանց այդ էլ լարված իրավիճակներին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի թվիթերյան հայտարարությունը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով՝ Միացյալ Նահանգները փորձում է կեղծ պատրվակներ օգտագործել Սիրիային հարված հասցնելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում հրթիռային հարձակմանը։

«Զենքը, որն օգտագործելու է ԱՄՆ-ը, շատ խելացի և ժամանակակից է», - գրել էր Սպիտակ տան ղեկավարը։

Սիրիայում լավածության աճը կապված է վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության հետ, թե Դումա քաղաքում կառավարական ուժերն իբր կիրառել են քիմիական զենք, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դիտարկում են Սիրիային պատասխան հարված հասցնելու հնարավորությունը։ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Սիրիային հարված հասցնելու մասին որոշումը կկայացվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հերքել էր քիմիական զենքի կիրառման մասին լուրերը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ երեքշաբթի կայացած նիստում կողմերն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցով։ Անվտանգության խորհրդի անդամների միջև առկա տարաձայնության հետևանքով չէին ընդունվել Ռուսաստանի կողմից ներկայացված մեկ և ԱՄՆ-ի առաջարկած երկու բանաձևերը։

Ավելի վաղ հայնտի էր դարձել, որ հետաքննություն անցկացնելու նպատակով սիրիական Դումա են ուղևորվելու Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետների խմբեր։ Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ առաջին խումբը Սիրիա է ժամանելու ապրիլի 12-ին։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180411/1518418773.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.