Սիրիայում գնդակոծության է ենթարկվել ռուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը

Սիրիայում ռմբակոծության է ենթարկվել ռուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը, որը վերադառնում էր Արևելյան Գուտայից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 11-ին ժամը 18:20-ի սահմաններում անհայտ անձինք գնդակոծել են Արևելյան Գուտայում տիրող իրավիճակի մասին ռեպորտաժ պատրաստելուց հետո այնտեղից վերադարձող ռուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել НТВ հեռուստաալիքի թղթակից Ալեքսեյ Իվլյովը, Россия 1 հեռուստաալիքի օպերատոր Միխայիլ Վիտկինը և Звезды հեռուստաալիքի օպերատոր Վլադիսլավ Դոդոնովը։

«Վիրավորված լրագրողներն անմիջապես տեղափոխվել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի բուժկետ, որտեղ նրանք ստացել են համապատասխան բուժօգնություն։ Լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Գնդակոծության տակ է ընկել նաև РЕН ТВ հեռուստաալիքի թղթակից Վալենտին Տրուշնինը, որը պատմել է տեղի ունեցածի մանրամասների մասին։

«Մենք եկանք Դումա, կախեցինք դրոշները։ Բոլորն ուրախանում էին, խաղաղ բնակիչները ողջունում էին զինվորականներին, ամեն ինչ լավ էր։ Հետո եկավ հեռանալու ժամանակը, և մենք նստեցինք ավտոբուս։ Այնուհետև լսվեցին կրակոցներ․ չափազանց շատ կրակոցներ։ Պարզվեց՝ օդ էին կրակում։ Զինյալներն այդպիսով ցրում էին խաղաղ բնակչությանը, որպեսզի իջեցնեին դրոշները», - ասել է Տրուշինը։

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը հայտնել էր, որ վերջին հինգ օրերի ընթացքում Արևելյան Գուտայում ահաբեկիչների կողմից չի եղել ոչ մի զինված սադրանք։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180411/1518424567.html?referrer_block=index_main_4

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.