Պեսկովը մեկնաբանել է Telegram-ի արգելափակման շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի տարածքում Telegram մեսսենջերին  հասանելիության սահմանափակումը որևէ առնչություն չունի Ուկրաինայում ռուսական կայքերի արգելափակման հետ։ Այստեղ խոսքը ոչ թե օգտատերերի իրավունքների ոտնահարման, այլ՝ օրենքի պահանջների չկատարման մասին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գոյություն ունեն օրենքներ, որոնք պահանջում են համապատասխան քանակության տեղեկությունների տրամադրում ՌԴ համապատասխան ծառայություններին։ Այս պայմանի կատարումը թույլ կտար հասնել կոնսեսնսուսի, սակայն, ցավոք, չկարողացանք հասնել դրան», - ասել է Պեսկովը։

Լրագրողներ Կրեմլի ներկայացուցչին խնդրել են Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել ավելի վաղ արված այն հայտարարությունների համատեքստում, որ Ուկրաինայի տարածքում ռուսական կայքերի արգելափակումը ոտնահարում է այդ երկրի քաղաքացիների իրավունքները։

«Telegram-ը նամակագրության ծրագիր է և, իրականում, ինքնին արգելափակում է, կամ, ավելի ճիշտ կլինի օգտագործել դատարանի տերմինաբանությունը։ Իսկ դատարանը որոշել է սահմանափակել հասանելիությունը տեղեկատվական համակարգերին և ծրագրերին։ Հասանելիության սահմանափակման մասին դատարանի որոշումն ինքնանպատակ չէ․ ոչ ոք չի ցանկանում ինչ-որ բան արգելել», - նշել է մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի Տագանյան շրջանի դատարանը որոշում էր կայացրել Ռուսաստանի տարածքում Telegram-ն արգելափակելու մասին։ Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ Telegram-ը հրաժարվում է օգտատերերի և նրանց նամակագրության վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՌԴ հատուկ ծառայություններին։

Աղբյուր՝  https://ria.ru/society/20180413/1518555680.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.