Դոնալդ Թրամփը բարոյապես պիտանի չէ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար․ ՀԴԲ նախկին տնօրեն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը «բարոյապես պիտանի չէ» նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

«Ես կարծում եմ, որ բժշկական տեսանկյունից նա չի կարող լինել երկրի նախագահը։ Ինձ թվում է, որ նախագահ լինելու համար նա բարոյապես պիտանի չէ», - ABC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քոմին։

Նա Թրամփին նաև անվանել է «ստախոս», քանի որ, ըստ Քոմիի, նա մշտապես խեղաթյուրում է փաստերը։

«Օրինակ՝ Թրամփը հայտարարարել է, որ իր երդմնակալության արարողությանն ավելի շատ մարդ է ներկա եղել, քան Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ։ Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել է Քոմին։

«Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Դոնալդ Թրամփը ստախո՞ս է», - հարցրել է լրագրողը։

«Այո, նա ստախոս է», - պատասխանել է ՀԴԲ նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացրել էր նախորդ տարվա մայիսին։ Նախագահի կարծիքով՝ Քոմին «լավ չէր կատարում իր պարտականությունները»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.