ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ զինյաների, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Ռոստովում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և վնասազերծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից բաղկացած մի խմբի, որը պատրաստվում էր Սիրիայում գտնվող իր ղեկավարության հրահանգով ահաբեկչություններ իրականացնել Ռոստովի շրջանում։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԱԴԾ մամուլի կենտրոնը։

Նշվում է, որ վնասազերծման ժամանակ խմբի առաջնորդը գործարկել է պայթուցիկ սարք և զոհվել։ Հաջողվել է ձերբակալել խմբի ևս երեք անդամների։

«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և վնասազերծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մի խմբի, որը Սիրիայում գտնվող հրամանատարների հրահանգներով պատրաստվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի և հրացանների կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռոստովի շրջանում», - ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ձերբակալված երեք զինյալների մոտից խուզարկությամբ հայտնաբերվել են կապի միջոցներ, պայթուցիկ սարքեր և այլ զինատեսակներ։

«Օպերատիվ գործողության ընթացքում ահաբեկիչների խմբի ղեկավարը գործարկել է պայթուցիկ սարք, ինչի արդյունքում ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», - նշում են ԱԴԾ-ում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.