Արևելյան Գուտայում հայտնաբերվել են Սոլսբերիում արտադրված ծխաբեր նռնակներ․ Զախարովա

Սիրիայի կառավարական զորքերն Արևելյան Գուտայում հայտնաբերել են արևմտյան արտադրության ծխաբեր նռնակներ և քլոր։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Արևելյան Գուտայի ազատագրված տարածքներում Սիրիայի կառավարական զորքերը հայտնաբերել են կոնտեյներներ, որոնք լցված են եղել քլորով՝ ամենավտանգավոր քիմիական զենքով։ Այն արտադրվել է Գերմանիայում։ Հայտնաբերվել են նաև ծխաբեր նռնակներ, որոնք արտադրվել են, ուշադրություն, Սոլսբերիում», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։

«Այս փաստը նույնիսկ դժվար է մեկնաբանել, քանի որ այն վերացնում է մադկանց հավատը առանձին պետությունների նկատմամբ։ Մենք խոսում ենք այն քաղաքական գործիչների և պաշտոնյաների մասին, որոնք նման հրամաններ են արձակում», - շարունակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Վաշինգտոնը Դամասկոսին մեղադրել էր Դումա քաղաքում քիմական հարձակում իրականացնելու մեջ, ինչն ապացուցող որևէ փաստ դեռևս չի ներկայացվել։

Ավելի վաղ Սիրիայում գտնվող ռուս զինվորականներն զգուշացնում էին, որ ահաբեկիչնեն այստեղ քիմիական հարձակման բեմադրություն են նախապատրաստում։

Ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180419/1518991017.html?referrer_block=index_main_3

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.