Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցները լքել են հյուպատոսարանի շենքը

Սիեթլում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի աշխատակիցները լքել են հյուպատոսության շենքը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների իշխանությունները պահանջել էին Սիեթլում ՌԴ հյուպատոսարանի շենքը լքել մինչև ապրիլի 24-ը։ Այս որոշումը կայացվել էր ռուս 60 դիվանագետների արտաքսելու որոշման հետ։

Գլխավոր հյուպատոսարանն իր գործունեությունը դադարեցրել էր դեռ ապրիլի 2-ին։

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, ՌԴ պետական դրոշը մնացել է հյուպատոսական շենքի վրա, իսկ աշխատակիցների ավտոշարասյունը շարժվել է Վաշինգտոնի ուղղությամբ։

Մեկնաբանելով հյուպատոսարանի փակման մասին որոշումը՝ ԱՄՆ իշխանությունները նշում են, որ այն կապված է ոչ միայն Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի հետ, այլ նաև այն փաստի հետ, որ հյուպատոսարանի շենքը շատ մոտ է Boeing-ի գործարանին և սուզանավերի բազաներից մեկին։ Նշվում է նաև, որ հյուպատոսարանի աշխատակիցնեը չեն մեղադրվում լրտեսության մեջ և հետևաբար չեն արտաքսվում երկրից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.