Աֆղանստանի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 120 զինյալների

Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք գործողությունների արդյունքում կարողացել են ոչնչացնել ավելի քան 120 զինյալների, այդ թվում՝ «Թալիբան» շարժման մոտ 40 անդաների։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նշված է Աղֆանստանի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործողություններն իրականացվել են ռազմաօդային ուժերի օժանդակությամբ երկրի միանգամից 12 նահանգներում, այդ թվում՝ Նանգարհանում, Ուրուզգանում, Գիլմենդում և այլն։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ վիրավորվել է 87 ահաբեկիչ, ձերբակալվել՝ վեցը։

«Գործողության ընթացքում Աֆղանստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են մարտական 131 թռիչք՝ ոչնչացնելով ահաբեկիչներին պատկանող տրանսպորտային ավելի քան հինգ միջոց և մի քանի կացարան», - նշված է նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, վերջին ժամանակներում Աֆղանստանի արևելյան և հարավային մի շարք նահանգներում նկատվում է ծարահեղականների դիրքերի ամրապնդում։ Կուտակումներ կան նաև հյուսիսային Կունդուզ, Պերվան և Ջաուզջան նահանգներում։

Հատկանշական է, որ այստեղ գործող խմբավորումների մի շարք հրամանատարներ և շարքային անդամներ հավատարիմ են մնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.