Հյուսիսային և Հարավային Կորեաները լավացնում են հարաբերությունները

Հյուսիսը և Հարավը լավացնելու են հարաբերությունները։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ առաջնորդի և Հարավային Կորեայի նախագահի հանդիպման արդյունքներն ամփոփող ընդհանուր հայտարարության մեջ։

«Հյուսիսը և Հարավը հասնելու են հարաբերությունների համընդհանուր և ամբողջական զարգացման՝ այդպիսով ավելի մոտեցնելով ընդհանուր զարգացումը և առաջխաղացումը», - նշված է փաստաթղթում։

Ժամեր առաջ Կիմ Չեն Ընը և Մուն Չժե Ինը հանդիպում են ունեցել երկու երկրների սահմանագծի չեզոք գոտում։ Կիմ Չեն Ընն անցել է սահմանագիծը՝ այդպիսով դառնալով Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որը եղել է Հարավային Կորեայի տարածքում։

Բանակցությունների առաջին փուլում ԿԺԴՀ առաջնորդն առաջարկել է վերջ դնել հակամարտությանը, իսկ Մուն Չժե Ինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ամրապնդումը։

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հատարարել էր, որ ապրիլի 21-ից դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները։

Փհենյանը նաև հրաժարվել է կիրառել միջուկային զենք, եթե իր նկատմամբ միջուկային սպառնալիք չլինի։ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խոստացել են միջուկային զենքի տեխնոլոգիաները չփոխանցել որևէ այլ պետության։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180427/1519536736.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.