Դոնալդ Թրամփը պատմական է համարում Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարների հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է համարում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև երկու երկրների սահմանային Փանմունջոմ բնակավայրում տեղի ունեցած հանդիպումը։

Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

«Միջուկային և հրթիռային փորձարկումների տարիներից հետո այժմ տեղի է ունենում պատմական հանդիպում ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների միջև։ Շատ լավ բան է կատարվում, սակայն ժամանակը ցույց կտա», - գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է հպարտ լինեն Կորեական թերակղզում տեղի ունեցող այս իրադաձությունով։

«Կորեական պատերազմն ավարտվում է։ Միացյալ Նահանգները և նրա հրաշալի ժողովուրդը պետք է հպարտ լինի նրանով, թե ինչ է այժմ կատարվում Կորեական թերակղզում», - նշել է Թրամփը։

Հիշեցենք,  այսօր՝ ապրիլի 27-ին, Փանմունջոմ սահմանային գոտում տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։

Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները ստորագրել են «խաղաղության, Կորեական թերակղզու բարգավաճման և վերամիավորման մասին» համատեղ հայտարարության տակ։ Սեուլը և Փհենյանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.