Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամկետները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կհանդիպի առաջիկա շաբաթներին։

«Ես Կիմ Չեն Ընի հետ կհանդիպեմ մոտակա շաբաթներին։ Մենք ձգտում ենք Հյուսիսային Կորեայի և ամբողջ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը», - Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է նաև, որ այդ բանակցություններին «մեծ հաջողություններ» գրանցելու հույսեր ունի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ նախագահի հանդիպումը կարող է տեղի ունենալ երրորդ երկրում։

Նախորդ շաբաթ Կիմ Չեն Ընը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար, Կենտրոնական հետախուզության վարչության նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի հետ։

Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի առաջին ղեկավարն է, որն անցել է Հարավային Կորեայի հետ չեզոք գոտու սահմանագիծը և ոտք դրել Հարավային Կորեայի տարածքում։ Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 27-ին։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։

Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները ստորագրել են «խաղաղության, Կորեական թերակղզու բարգավաճման և վերամիավորման մասին» համատեղ հայտարարության տակ։ Սեուլը և Փհենյանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։

Աղբյուր՝   https://ria.ru/world/20180427/1519576510.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.