ՀՀ նախագահը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի գրասենյակին։

Նշվում է, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:  Պարոն Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.