Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդրիկա Մոգերինիի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում»։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.