Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրադրությունը: Նուրսուլթան Նազարբաևը համոզմունք է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղին՝ կառուցողական երկխոսության և իրավական դաշտի շրջանակում»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.