Անդրեյ Բաբիշը հերքում է, որ «Новичок» կոչվող նյութը պատրաստվել և փորձարկվել է Չեխիայում

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հերքել է նախագահ Միլոշ Զեմանի տարածած տեղեկությունն այն մասին, որ  «Новичок» կոչվող նյարդապարալիտիկ նյութը պատրաստվել և փորձարկվել է Չեխիայում։

Այս մասին չեխական ռադիոընկերությանը Բաբիշը հայտնել է հատուկ ծառայությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումից հետո։

«Չեխիայում չի պատրաստվել, չի փորձարկվել և չի պահեստավորվել «Новичок» կոչվող նյարդապարալիտիկ նյութը», - ասել վարչապետը։

Նրա խոսքով՝ նման եզրահանգման են եկել ռազմական հետախուզության և Չեխիայի անվտանգության ուժերի ղեկավարները։ Բաբիշն ընդգծել է, որ Չեխիայում «Новичок»-ն, այնուամենայնիվ, փոքր քանակությամբ փորձարկվել է։

Չեխիայի վարչապետը կարծում է, որ նյարդապարիլիտիկ նյութի վերաբերյալ երկրի նախագահի ավելի վաղ կատարած հայտարարությունը պարզապես թյուրիմացության արդյունք է։

Հիշեցնենք, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ 2017 թ․ նոյեմբերին պաշտպանության նախարարության՝ Բռնո քաղաքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում փորձարկվել է նյարդապարալիտիկ թույնը, որը դասակարգվել է որպես A230։ Վարչապետ Բաբիշն ընդգծում է, որ նյութն այստեղ միայն փորձարկվել է, որից հետո՝ անմիջապես ոչնչացվել։

Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ Իրջի Օվչաչեկը հայտարարել է, որ երկրի նախագահի և վարչապետի հայտարարությունները չեն հակասում իրար։ Օվչաչեկը, միևնույն ժամանակ, հերքում է բրիտանական Սոլսբերիում ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ Չեխիայի առնչություն ունենալու մասին մեղադրանքները։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5181113

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.