Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահները ձերբակալել են 6 օտարերկրացու․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահները ձերբակալել են 6 անձանց, որոնք փորձել են ապօրինաբար խախտել հայ-ադրբեջանական սահմանը։

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք։ Այլ մանրամասները հաջորդիվ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.