Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադինիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադինիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին:

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.