Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել են ՀՀ ոստիկանության պետը և ԱԱԾ տնօրենը

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով աշխատանքից ազատվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու առաջարկով դիմել էր ՀՀ նախագահին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.