Պեսկովը հաստատել է Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները խորացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Աղբյուր՝  https://ria.ru/politics/20180511/1520361614.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.