Նախագահը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Մայիսի 11-ին նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.