ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կենսագրությունը

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թ․ դեկտեմբերի 27-ին Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ուստ Կամենոգորսկ քաղաքում։

1986-1988 թ․թ. ծառայել է խորհրդային բանակում։

1991 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։

1992-1994 թ․թ. ծառայել է ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

1994 թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։

1997 թ․ ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։

1998-2004 թ․թ.  ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թ․թ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թ․թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը։ 2008-2010 թ․թ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Հայրենիքին մաուցծ ծառայությունների համար ստացել է բազմաթիվ պարգևներ և մեդալներ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Զյուդոյի սպորտի վարպետ է։ Բացի հայերենից, տիրապետում է նաև ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.