ԱՄՆ-ը 15 տարվա ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի համար ծախսել է 2,8 տրիլիոն դոլար

ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում 2002 թ․-ից մինչև 2017 թ․ ծախսել է 2,8 տրիլիոն դոլար։ Նման գնահատակ է հնչեցրել «Հենրի Սթիմսոն» վաշինգտոնյան վերլուծական կենտրոնը։

Կենտրոնի մասնագետները վերլուծել են ամերիկյան այն բոլոր գերատեսչությունների ծախսերը, որոնք զբաղվում են ահաբեկչության դեմ պայքարով ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։ Այդ գերատեսչությունների թվում են՝ Պենտագոնը, Ներքին անվտանգության նախարարությունը և Պետքարտուղարությունը։

Հաշվարկվել են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ռազմական գործողությունների, ահաբեկիչների՝ ԱՄՆ մուտք գործելու արգելքի, երկրի սահմաններում ծայրահեղականներին բացահայտելու և այլ պետություններին այս նույն նպատակների համար աջակցելու համար կատարված ծախսերը։

Մասնագետները նշում են, որ 2001 թ․ սեպտեմբերի 11-ից հետո, երբ «Ալ Քաիդա» խմբավորումը ահաբեկչություններ էր իրականացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում, որի հետևանքով զոհվել էր շուրջ 3500 մարդ, Միացյալ Նահանգները տարեկան միջինը 186,6 միլիարդ դոլար է ծախսել ահաբեկչության դեմ պայքարում։ Ամենից շատ ծախսվել է 2008 թ․՝ 260 միլիարդ դոլար։

Այս 15 տարիների ընթացքում կատարված ծախսերի 60%-ը բաժին է հասել Պենտագոնին (1,7 տրիլիոն դոլար, - խմբ․)։ Ներքին անվտանգության ծառայությանը բաժին է հասել ծախսերի 35%-ը, կամ՝ 979 միլիարդ դոլար։ Ծախսերի մնացած՝ 5%-ը ծածկել է պետքարտուղարությունը, որը հիմնականում գումարներ է հատկացրել այլ պետությունների ռազմական ծախսերի համար (138 միլիարդ դոլար, - խմբ,)։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5208091

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.