Բեռլինում սպառնում են պատասխանել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին

«Հյուսիսային հոսք-2» ծրագրից Բեռլինի հիպոթետիկ հրաժարումը չի երաշխավորում, որ ԱՄՆ-ից հեղուկ գազի ներկրման ծավալները կմեծանան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի և էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը։

«ԱՄՆ-ը փնտրում է շուկաներ։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այս հարցին և պատրաստ ենք հոգ տանել, որ այդ գազն ավելի հեշտ կերպով հասնի Գերմանիա։ Տվյալ պահին, սակայն, դա շատ ավելի թանկ է, քան այն գազը, որը գալիս է խողովակաշարով», - ասել է նախարարը։

Ալթմայերի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները սեփական տնտեսական հետաքրքրությունը դարձի գլխավոր հարց, ապա պետք է պատրաստ լինի, որ Եվրոպան պատասխանելու է նույն կերպ։

Ավելի վաղ Bloomberg լրատվականը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականին, հայտնում էր, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի հետագա զարգացման դեպքում Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել «պատժամիջոցերի միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու» մասին օրենքի շրջանակներում հակաքայլեր կատարելու հնարավորությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը սա բացատրում էր նրանով, որ գազատարի կառուցումը ավելի կամրանդի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

Աղբյուր՝  https://ria.ru/economy/20180518/1520815104.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.