Փհենյանը սպառնում է վերջնականապես դադարեցնել Սեուլի հետ երկխոսությունը

Փհենյանը դիտարկում է Հարավային Կորեայի հետ երկխոսության սառեցման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի՝ հայրենիքի խաղաղ վերամիավորման հանձնաժողովի ղեկավար Լի Սոն Գվոնը։

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գվոնը հայտարարել է, որ առանց միջկորեական բարձր մակարդակի երկխոսության չեղարկմանը հանգեցրած այս իրավիճակի հանգուցալուծման, հնարավոր չէ Հարավային Կորեայի հետ կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Փհենյանի ներկայացուցիչը դատապարտել է Սեուլի և Վաշինգտոնի զորավարժությունները՝ նշելով, որ Հարավն աջակցում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ինչը ենթադրում է առավելագույն ճշնում գործադրել ԿԺԴՀ-ի վրա մինչև վերջինիս ամբողջական ապամիջուկայնացումը։

Ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդում էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեղարկել են Սեուլի հետ բանակցությունները, որը նշանակված էր մայիսի 16-ին։ Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ մայիսի 11-ին մեկնարկել էին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմաօդային զորավարժությունները։ Փհենյանը նաև կասկածի տակ էր դրել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ին Սինգապուրում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5211441

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.