Սիրիական Հոմսում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում արտադրված զենքերով լի զինապահեստներ

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը և սիրիացի զինվորականները Հոմս նահանգի՝ ահաբեկիչներից ազատագրված տարածքներում հատնաբերել են զինապահեստներ, որտեղ գտնված զենքերն արտադրվել են ՆԱՏՕ-ի անդամ պետություններում։

«Մենք գտնվում ենք Հոմս նահանգի Զաա-Ֆարան բնակավայրում՝ «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողական դիտակետում։ Այստեղ դուք կարող եք տեսնել մեծ քանակությամբ հակագազեր, արտասահմանյան զինատեսակներ, մասնավորապես՝ հակատանկային կառավարվող Tow-2 հրթիռներ», - պատմել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի գնդապետ Անդրեյ Նեկիպելովը։

Tow-2-ը ամերիկյան արտադրության հակատանկային կառավարվող հրթիռ է, որը ԱՄՆ-ի սպառազինության կազմը համալրել է նախորդ դարի 70-ական թվականներին։ Սա աշխարհում ամենատարածված հակատանկային հրթիռներից է։

Բացի այդ, ազատարված տարածքներում հայտնաբերվել են արտադրամասեր, որտեղ ահաբեկիչները պայթուցիկ նյութեր են պատրաստել, ստորգետնյա թունելներ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ։

Նախորդ ամիս սիրիական Դումեյր քաղաքում հայտնաբերվել էին ահաբեկիչներին պատկանող զինապահեստներ, որտեղ գտնված զենքերի մեծ մասն արտադրված էր ՆԱՏՕ-ի անդամ պետություններում։

Ավելի վաղ Արևելյան Գուտայում սիրիական բանակի զինծառայողները հայտնաբերել էին քլոր և այլ թունավոր նյութեր, որոնք ունեին գերմանական և բրիտանական ծագում։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180521/1520969814.html?referrer_block=index_main_4

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.