Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը։ Այս մասին տեղեկացում է «Արմենպես»-ը՝ հղում կատարելով ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Նշվում է, որ Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի կայունություն և բարեկեցություն: 
1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա գործընկերությունը»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.