ՌԴ Պետդումայում անդրադարձել են երկրում ամերիկյան ռազմաբազա հիմնելու Վարշավայի ծրագրերին

Ռուս-լեհական սահմանին Վարշավայի վարած քաղաքականությունը տանում է հակամարտության։ Այս մասին Ռիա Նովոստի-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինը։

Ավելի վաղ Politico թերթը գրում էր, որ Վարշավան պատրաստ է երկու միլիարդ դոլար հատկացնել Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա հիմնելու համար։

Լեհաստանի իշխանությունները նշում էին, որ «ԱՄՆ-ի ռազմական դիվիզիայի մշտական առկայության մեծ անհրաժեշտություն կա»։

«Իմ կարծիքով Լեհաստանի իշխանությունների այս քաղաքականությունն ընդհանուր եզրեր չունի լեհ ժողովրդի դիրքորոշման հետ։ Ակնհայտ է, որ այս երկրի ղեկավարությունը վարում է ռազմականացման քաղաքականություն։ Սրա վառ օրինակն է այն, որ նրանք պատրաստ են երկու միլիարդ դոլար հատկացնել իրենց երկրում ամերիկյան ռազմական մշտական ներկայության համար», - ասել է Շվիտկինը։

Նրա խոսքով՝ նման քայլերը սպառնում են տարածաշրջանի կայունությանը։ Խորհրդարանականը նշել է նաև, որ Մոսկվան պատրաստվում է քայլեր ձեռնարկել իր ռազմական պոտենցիալը բարձացելու ուղղությամբ։

Պատգամավորի կարծիքով՝ մեծ հավանականություն կա, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա կհիմնվի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.