Հարավային Կորեայի նախագահը կարող է մասնակցել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարող է այցելել Սինգապուր ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների հանդիպման ժամանակ և համաձայնագիր ստորագրել կորեական պատերազմի ավարտի մասին։ Ինչպես ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախագահի աշխատակազմի ղեկավարը, նման սցենարը կարող է իրականանալ, եթե Մուն Չժե Ինը հրավեր ստանա մասնակցելու Սինգապուրի գագաթնաժողովին։

«Մենք կսկսենք նախապատրաստվել, երբ ստացվի համապատասխան հրավերը, սակայն դեռ հստակ չենք կարող ասել՝ կլինի ընդհանրապես այդ հրավերը, թե ոչ», - նշել է հարավկորեացի պաշտոնյան։

Ավելի վաղ Yonhap գործակալությունը, հղում կատարելով մեկ այլ աղբյուրի, հայտնել էր, որ Սինգապուրի գագաթնաժողովին Մուն Չժե Ինի մասնակցությունը կախված է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքներից։

Նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են Հյուսիսային Կորեայի հետ բարձր մակարդակի բանակցություններին, չնայած՝ ավելի վաղ նշել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման անհնարինության մասին Փհենյանի «թշնամական հայտարարությունների պատճառով»։

Ակնկալվում է, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպմանն առաջին հերթին քննարկվելու է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5250659

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.