Թրամփը չի ցանկանում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովին տեսնել Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպումն անցացնել տետատետ՝ չնայած նրան, որ հանդիպմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Washington Post թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն են հայտնել մասնակցել հանդիպմանը, սակայն ԱՄՆ-ի առաջնորդը նախընտրում է վերջիններիս հեռու պահել։ Թրամփը կարծում է, որ կարող է լավ հարաբերություններ հաստատել Կիմ Չեն Ընի հետ, եթե նրանց զրույցն անցնի դեմ առ դեմ՝ առանց ներկաների։

Նշվում է, որ Մուն Չժե Ինը պատրաստ է Սինգապուր ժամանել հունիսի 13-ին, եթե Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնեն եռակողմ հանդիպում անցկացնել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.