Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպում ունենալ Կիմ Չեն Ընի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կարող է հանդիում ունենալ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Այո, իրոք նման հանդիպում կարող է տեղի ունենալ։ Այդ հանդիպման ժամկետը և մյուս մանրամասները կհամաձայնեցվեն դիվանագիտական ճանապարհներով», - ասել է Պեսկովը։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք հանդիպումը տեղի կունենա Պեկինում, Պեսկովը բացասական պատասխան է տվել։

Ավելի վաղ հայտարարություններ էին հնչում, որ Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ից 13-ը Վլադիվոստոկում։

Ավելի վաղ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպմանը քննարկվել էր երկկողմ հարաբերությունները, Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ միջազգային հարցեր։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ միջազգային հանրության կողմից Փհենյանին ուղղված հիմնական պահանջը միջուկային փորձարկումների դադարցումն է։ Իր հերթին, Հյուսիսային Կորեան դժգոհում է իր սահմանների մոտ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններից։

Վերջերս Փհենյանը հայտարարել էր ապամիջուկայնացման գործընթաց սկսելու մասին, ինչը ջերմորեն էր ընդունվել Վաշինգտոնի կողմից։ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պայմանավորվել էին հանդիպել, որպեսզի քննարկեն իրավիճակի կայունացման հարցը։ Նախորդ շաբաթ, սակայն, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել նախանշված հանդիպմանը։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շարունակության մասին։

Միացյալ Նահանգներ ժամանեց ԿԺԴՀ Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալը, որը հանդիպում ունեցած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Նրանք քննարկեցին Թրամփի և Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպման մասնրամասները։

Աղբյուր՝  https://ria.ru/politics/20180601/1521857430.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.