Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ տարաձայնութունների պատճառով կարող է չստորագրել Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության տակ

Ֆրանսիան չի ստորագրի հունիսի 8-ին և 9-ին Քվեբեկում կայանալիք Մեծ Յոթնյակի երկրների գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության տակ, քանի դեռ չեն հարթվել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները։ Այս մասին գրում է Bloomberg լրատվականը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի պաշտոնյաներից մեկի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը պատրաստ կլինի ստորագրել համատեղ հայտարարության տակ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն Իրանի միջուկային ծրագրի, Փարիզի կլիմայական համաձայնագրի և այլ կարևոր հարցերի շուրջ։

Ինչպես գրում է աղբյուրը, Մակրոնը կարծում է, որ Մեծ Յոթնյակի անդամ մյուս պետությունները պետք է համատեղ հայտարարությամբ դեմ հանդես գան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի ներդրմանը։

Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովի մեկնարկից երկու օր առաջ ժամանել է Քվեբեկ, որտեղ հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդները կողմ են հանդես եկել միջազգային խնդիրները լուծելու համար համակողմանի մոտեցում ցույց տալուն։ Հատկանշական է, որ Ջասթին Թրյուդոն խոստովանել է, որ գանաթնաժողովի ընթացքում «բարդ խոսակցություններ են սպասվում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.