Թրամփը հոգնել է Մեյի ուսուցողական տոնից․ The Telegraph

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հադիպում չի ունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը՝ հղում կատարելով բրիտանական կառավարության աղբյուրին։

Ինչպես նշել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, Թրամփը հոգնել է Մեյի «ուսուցողական» տոնից։

«Առանց վիրավորանքի, սակայն նա գրեթե դպրոցի ուսուցչուհու պես է․ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը Մեյի հետ լավ հարաբերություններ ունի», - ասել է թերթի զրուցակիցը, որը ներկա է եղել երկու ղեկավարների հանդիպումներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս Թրամփին բարկացրել էր Մեյի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս առանց ընդհանուր քննարկումների միանգամից խորացել էր քաղաքական մանրամասնությունների մեջ։

Մեծ յոթնյակի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունենալու այսօր՝ հունիսի 8-ին, և վաղը կանադական Քվեբեկ նահանգի Լա Մալբե քաղաքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.