Մակրոնը սպառնացել է G7-ի գագաթնաժողովին համաձայնագիր ստորագրել առանց Թրամփի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է, որ Մեծ յոթնյակի՝ Կանադայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները «համաձայնագիր կստորագրեն վեցով»՝ առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։

«Միացյալ Նահանգների նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, սակայն մենք նույնպես դեմ չենք համաձայնագիրը 6 պետությունների միջև ստորագրելուն», - իր թվիթերյան էջում գրել է Մակրոնը։

Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում քննադատել էր Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ վերջիններիս մեղադրելով առևտրային խոչընդոտներ ստեղծելու մեջ։ Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրում Եվրոպական Միությունն ունի 151 միլիարդ դոլարի ավելցուկ, իսկ Օտտավան թույլ չի տալիս, որ ամերիկյան գյուղատնտեսական ապրանքները մտնեն իր շուկա։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ մաքսատուրքեր էր սահմանել պողպատի և ալյումինի ներկրման վրա՝ ներկայացնելով այս որոշումը որպես ազգային անվտանգության հարց։ Ի պատասխան Եվրամիությունը մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ից մի շարք ապրանքների ներկրման վրա։

Հունիսի 7-ին Էմանուել Մակրոնը Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի անթույլատրելիության մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.