Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱԿՊ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան գրառման մեջ։

Նիստին մասնակցում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ալմաթիում։ Բացի Զոհրաբ Մնացականյանից և Յուրի Խաչատուրովից նիստին մասնակցում են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.