Թրամփն ԱՄՆ-ի ամենաչար նախագահն է․ Ռոհանի

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենաչար նախագահն է 1979 թվականից՝ Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մինչ այսօր ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի ժողովրդի թշնամին է։ Սակայն ԱՄՆ-ի այժման նախագահը նախկինում եղածներից ամենավատն է, ամենաչարը և ամենաանազնիվը», - ասել է Ռոհանին։

Նա նաև հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին։

«Մենք շատ ուրախ ենք, որ Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ արել է, որ միջազգային խաղացողները, բացառությամբ մի քանիսի, չեն աջակցել համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշումը․ սա աննախադեպ երևույթ է վերջին 40 տարվա ընթացքում», - շարունակել է Իրանի նախագահը։

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Համաձայնագրի մյուս անդամները կողմ են հանդես գալիս համաձայնագրի դրույթների կատարմանը։

Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են աննախադեպ ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ սահմանելով ամենախիստ պատժամիջոցները։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5289992

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.