Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից F-35 կործանիչների մատակարարման արգելքի մասին որոշումը

Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի կողմից ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման արգելքի պատճառով դիտարկում է այլընտրանքային բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան այս կործանիչների մատակարարման համար արդեն վճարել է 800 միլիոն դոլար։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կչեղարկի Կոնգրեսի արգելքը։

«Նման սխալ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի իրենց ռազմավարական դաշնակիցն է, կարող է հանգեցնել կորստի բոլորի համար», - A Haber-ի եթերում հայտարարել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան այժմ աշխատանքներ է տանում սեփական կործանիչներ արտադրելու ուղղությամբ։

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու համար։ ԱՄՆ պետքատուղարի օգնականը հայտարարել է, որ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան կործանիչների մատակարարման վրա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, հայտարարեց, որ Անարան միջոցներ կձեռնարկի Վաշինգտոնի դեմ, եթե վերջինս փորձի խոչընդոտել կործանիչների մատակարարմանը։

Աղուր՝  https://ria.ru/world/20180622/1523188265.html?referrer_block=index_main_6

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.